չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ. Նարեկ Կարապետյան

Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ. Նարեկ Կարապետյան

Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, որը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը չի զեղչվել։ 

«Ոգևորիչ է, որ մարդիկ համերաշխ եկան, պատարագին մասնակցեցին, առանց պառակտման, Վեհափառի անունը տրվեց։ Մարդիկ կան Հայաստանում, որ ուր էլ գնան, պառակտում են մտցնում։ Չեմ հասկանում, թե ինչու է պետք ամեն տեղ հակադրություններ ստեղծեն։

Հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում։ Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, կարճաժամկետ կարող է»,-ասել է Կարապետյանը:

  • Կիսվել: