ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Մեծ պահանջարկ կա պահպանելու սերտ կապերը Հայաստանի և Ռուսաստանի գործարար շրջանակների միջև․ Վոլվաչ

Մեծ պահանջարկ կա պահպանելու սերտ կապերը Հայաստանի և Ռուսաստանի գործարար շրջանակների միջև․ Վոլվաչ

Մեծ պահանջարկ կա պահպանելու սերտ կապերը Հայաստանի և Ռուսաստանի գործարար շրջանակների միջև: Ինչպես հայտնում է Sputnik Արմենիան, այս մասին ասել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը։

«Համագործակցության շրջանակը շատ մեծ է, ներուժը` հսկայական»,-ասել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարարը Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում։

Նա հիշեցրել է, որ 2024 թ–ին առևտրաշրջանառությունը կաճի գրեթե 1.6 անգամ և կկազմի ավելի քան 12 միլիարդ դոլար։ Չնայած Վերին Լարսի անցակետով անցնելու դժվարին լոգիստիկային և դժվարություններին, կողմերը մեծ աշխատանք են կատարել առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման գործում։

  • Կիսվել: