հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մեր թիմից չկա մի մարդ, որ հասկանա ոնց են փող լվանում. Սամվել Կարապետյան

Մեր թիմից չկա մի մարդ, որ հասկանա ոնց են փող լվանում. Սամվել Կարապետյան

Մեր թիմից չկա մի մարդ, որ հասկանա, թե ոնց են փող լվանում: Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով իրեն վերագրվող փողերի լվացման թեմային:

«Իրենք ինչ են մեղադրում՝ իրենք էլ չգիտեն»,- նշել է Կարապետյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք հնարավոր է համարում ընտրությունների նախօրեին իր մերձավոր անձանց նոր ձերբակալությունները՝ Կարապետյանը պատասխանեց, որ ամեն ինչն էլ հնարավոր է համարում, բայց դա իրենց չի օգնելու: 

Պատասխանելով հարցին, թե իշխանության վերարտադրվելու դեպքում պատրա՞ստ է արդյոք Սամվել Կարապետյանը որպես ընդդիմություն լինելուն՝ Կարապետյանը շեշտեց, որ դրանով կասկածի տակ են դնում իր հաղթանակը. «Այլ տարբերակ իրոք չկա, մենք հաղթելու ենք»:

  • Կիսվել: