Մեր որոշման մեջ է Արցախ ունենալ-չունենալը, մենք վերադարձնելու ենք Արցախը. Մենուա Սողոմոնյան
Մեր որոշման մեջ է Արցախ ունենալ-չունենալը, մենք վերադարձնելու ենք Արցախը, մենք վերադառնալու ենք Արցախ, արցախցիները վերադառնալու են իրենց հազարամյակների հայրենիքը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողներ հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը:
«Այո, սա առաջին տարին է, որ Արցախի անկախության հռչակման օրը՝ սեպտեմբերի 2-ը նշվում է այսպես հայաթափված Արցախով, բայց դա չի նշանակում, որ մենք չենք շարունակելու: Սա մեր տոնացույցի կարեւոր օրերից մեկն է, սա մարմնավորումն է Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ եւ արժանապատիվ ապրելու՝ վերջնանպատակ ունենալով մայր հայրենիքի եհտ միավորվելը: Ես արհեստական եմ համարում բոլոր այն խոսակցությունները, որ սխալ ուղիով գնացին, պահի թելադրանքով հռչակվեց Արցախի Հանրապետությունը եւ այդ հռչակագրի մեջ էլ ֆիքսվեց, ամրագրվեց հայ ժողորվրդի միասնության գաղափարը: Սա միջանկյալ հանրգրվան է, որը պետք է հանգեցնի մեկ միասնական հայրենիքի քաղաքական վերջնական ամրագրմանը»,-ասաց նա:
Սողոմոնյանը նշում է, որ Ադրբեջանը Արցախից հետո Հայաստանի դեմ է պայքարում, ցանկանում է, որ Հայաստան չլինի, սակայն դա պայքարող քաղաքացիները չեն թույլատրելու:
Մենուա Սողոմոնյանը հավելեց, որ չնայած իրեն հեռացրել են ԵՊՀ-ից, սակայն իր պայքարը դրանով չի դադարելու:


