Մեր խորհրդարանական ընդդիմությունն ակնհայտորեն սպառել է իրեն, նրա դիսկուրսը և նարատիվը ակնհայտորեն ջախջախված է․ Վահագն Ալեքսանյան
«Այսօր ԱԺ-ում խորհրդարանական ընդդիմությունը հեռացավ դահլիճից, երբ պետք է քննարկվեր սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների կանոնակարգը»,- ԱԺ հայտարարությունների ժամին այս մասին ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Հեռացավ մի պարզագույն պատճառով, որովհետև մեր խորհրդարանական ընդդիմությունը ակնհայտորեն սպառել է իրեն, դիսկուրսը և նարատիվը ակնհայտորեն ջախջախված է ՀՀ ներքաղաքական դաշտում, խորհրդարանական ընդդիմությունը ՀՀ քաղաքացիներին ոչինչ չունի առաջարկելու, խուսափում է խորհրդարանական քաղաքականության հիմքը հանդիսացող բանավեճից, չկա բանավեճ, չկա խորհրդարան, կողմերից մեկը, երբ հրաժարվում է դրան մասնակցել, ավտոմատ կերպով ընդունում է իր պարտությունը»,- ասաց Ալեքսանյանը։
«Ակնհայտ է, որ խորհրդարանական ընդդիմության առաջարկածը, որը ուղիղ, ոչ բաց, բայց իրենց շրջաբերականում, իրենց հանրային ելույթների եզրերում, որ ման գաք, մերժվել է ՀՀ քաղաքացիների կոմղից։ Այն ինչ առաջարկում են, հետևյալն է, Հայաստան, որը չունի սահմանազատված և սահմանագծված սահման, որը պետք է դառնա ավելի մեծ միավորի մաս, ենթադրաբար նկատի ունենալով միութենական պետությունը։ Մենք սրա հակառակն ենք առաջարկում, կստացվի՞ ամեն ինչ այնքան լավ, որքան ջանում ենք, միայն մեզնից չի կախված, բայց մեր ջանքերն ուղղված են դրան։ Ինձ թվում է՝ հիմա ՀՀ քաղաքական դաշտի մյուս ուժերը պետք է հայտ ներկայացնեն զբաղեցնելու խորհդարանական ընդդիմության, գուցե ոչ ընդդիմության տեղերը կամ առնվազն այն տեղը, որ քաղաքական դաշտում պետք է հատկացված լինի ընդդիմությանը, այն ինչ առաջարկում է ընդդիմությունը մերժելի է ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնության կողմից»,- ընդգծեց նա։