Մեր երկրներն ունեն շատ ընդհանրություններ. իրավիճակները նման են, հնարավորությունները նման են. Միրզոյանը՝ Ղրղզական Հանրապետության ԱԳ նախարարին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ղրղզական Հանրապետության ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևի հետ հանդիպմանը հանդես է եկել բացման խոսքով:
«Մեր երկրներն ունեն շատ ընդհանրություններ. իրավիճակները նման են, հնարավորությունները նման են, այսօրվա միտումներին և աշխարհաքաղաքական գործընթացներին բնորոշ վտանգներն ու ռիսկերը ևս շատ բարդ են: Մենք միասին նույն տնտեսական ինտեգրացիոն միավորման մաս ենք կազմում, այնպես որ շատ տրամաբանական է, որ մենք պետք է հաճախակի հանդիպենք:
(…) Այցը, կարելի է ասել, պատմական է: Սա շոշափելի առաջընթաց է: Ես շատ ուրախ եմ այս այցի համար: Եվս մեկ անգամ, բարի գալուստ»,-ասել է նա: