ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Մեր ելքը սահմանափակման տակ դրեցին, Վերին Լարսում հերթերի մասին եթերը կանի «Արմատ Մեդիան». Նարեկ Կարապետյան

Մեր ելքը սահմանափակման տակ դրեցին, Վերին Լարսում հերթերի մասին եթերը կանի «Արմատ Մեդիան». Նարեկ Կարապետյան

Մեր ելքը սահմանափակման տակ դրեցին, Վերին Լարսում հերթերի մասին եթերը կանի «Արմատ Մեդիան»: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը:

«Սիրելի հայրենակիցներ, մենք այսօր պետք է լինեինք Վերին Լարսում և ներկայացնեինք, թե ինչ խայտառակ իրավիճակ է հայկական բեռնատարների և գյուղմթերքի արտահանման հետ, «Արմատ մեդիայի» հետ համատեղ պրոյեկտ էր, ուղիղ եթերով պետք է ներկայացնեինք մոտավորապես 15 կմ ձգվող հերթը, երբ հայկական գյուղմթերքները չեն կարողանում անցնել սահմանը:

Սահմանապահ ծառայությունները մեզ տեղեկացրեցին, որ իմ այցելությունը այնտեղ արգելված է և իմ վրա սահմանափակում դրեցին: Հիմա «Արմատ մեդիան» դա կանի, իսկ ես կշարունակեմ այստեղից հետևել պրոցեսներին»,- նշել է Կարապետյանը:

  • Կիսվել: