երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Մենք քաղաքացիներից ավելի ուժեղ մանդատ ենք ստացել, պետությունը փրկելու հարց էր. Պապոյան

Մենք քաղաքացիներից ավելի ուժեղ մանդատ ենք ստացել, պետությունը փրկելու հարց էր. Պապոյան

Մենք քաղաքացիներից ավելի ուժեղ մանդատ ենք ստացել: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Նա նշեց. «2021 թվականին «Քաղաքացիական պայմանագրին» քվեարկել է 688 հազար 761 ՀՀ քաղաքացի, 2026-ին մեզ քվեարկել է 727 հազար 160 քաղաքացի, այսինքն՝ 38 հազար 399 ձայնով ավելի: Դա նշանակում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ավելի ուժեղ մանդատ է ստացել, և 2026 թվականին ավելի մեծ ժողովրդականություն ունի»

Անդրադառնալով քվեարկության արդյունքներին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ քվեարկությունից հետո՝ ժամեր անց, ընտրությունների արդյունքը հրապարակելուն, Պապոյանը նշեց. «Ինչ քվեարկվել է, նույնկերպ պահպանվել է: Եթե որևէ մեկը կասկածում է, կարող է գնալ, ցանկացած տեղ բողոքարկել և հաշվել: Դե կտեսնեք դրա արդյունքում, օրինակ, «Քաղաքացիական պայմանագրի» ձայները կավելանա՞ն, թե՞ չէ: Իմ կարծիքով՝ կավելանան»:

Գևորգ Պապոյանը նաև հայտարարեց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մանդատը բավարար է, որպեսզի «պատերազմի եռագլուխ կուսակցության ղեկավարությունը երկար տարիներ անցկացնի բանտում»:

«Մենք չէիք գնացել հաղթելու, որ, օրինակ՝ իրականացնենք տնտեսական այս քաղաքականությունը: Մենք գնացել էինք հաղթելու, որովհետև եթե մենք չհաղթեինք, լինելու էին պատերազմ, անկախության կորուստ: Պետությունը փրկելու հարց էր»,- ասաց նա:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: