Մենք պետք է լավ հարաբերություններ ունենանք բոլոր երկրների հետ․ Կարապետյան
Մենք պետք է բոլորի հետ լավ հարաբերություններ ունենանք՝ և՛ Ամերիկայի, և՛ Ռուսաստանի հետ, այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողներին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
Նա ընդգծեց, որ դրանք այն երկրներն են, որոնք պետք է օգնեն Հայաստանի զարգացմանը։
«Մենք չենք կարող ասել, որ լավ հարաբերություններ կունենանք միայն Ռուսաստանի հետ և միայն լավ հարաբերություններ՝ Ամերիկայի հետ։
Մեր դեպքում միանշանակ այդ հավասարակշռությունը կլինի»,- ասաց քաղաքական գործիչը։


