երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Մենք խլել ենք ոմանց՝ Հայաստանը ծայրագավառ դարձնելու իղձը. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Մենք խլել ենք ոմանց՝ Հայաստանը ծայրագավառ դարձնելու իղձը. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Ունեցել են իղձ՝ Հայաստանը դարձնելու Միութենական պետության մաս, ունեցել են իղձ՝ Հայաստանը դարձնելու ծայրագավառ, և մենք մինչև այս պահը խլել ենք այդ իղձը նրանցից: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության քննադատություններին:

«Մենք խլել ենք ոմանց՝ Հայաստանը ծայրագավառ դարձնելու իղձը: Թույլ չենք տալու դա: Ոչ մի կերպ թույլ չենք տալու դա, դրա համար էլ մենք տեսնում ենք այս ամեն ինչը, ու դրա համար էլ Ռոբերտ Քոչարյանը մեղադրում է, թե Հայաստանն է պատերազմը սկսել»,- ասաց նա:

  • Կիսվել: