կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի երկաթուղուն պետք է միանա մեր երկաթուղին. Փաշինյանը՝ Բայրամովի հայտարարության մասին

Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի երկաթուղուն պետք է միանա մեր երկաթուղին. Փաշինյանը՝ Բայրամովի հայտարարության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ, քանի որ Հայաստանի տարածքում կառուցվող երկաթուղին պետք է միանա ադրբեջանական երկաթուղուն։ Վարչապետը նոյեմբերի 18-ին՝ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի հարցին։

Պատգամավորը խնդրել է պարզաբանել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ նախագծի տեխնիկական պարամետրերի համաձայնեցման և եռակողմ աշխատանքային խմբի վերաբերյալ հայտարարությունը։

Փաշինյանը պատասխանել է, որ երկաթուղիների փոխկապակցումն անհրաժեշտ է դարձնում տեխնիկական համաձայնեցումները։

«Կա այսպիսի նրբություն․ հասկանո՞ւմ եք, որ երկաթուղին գնում է, պետք է միանա ուրիշ երկաթուղու»,- ասել է վարչապետը։

Նա հավելել է, որ եռակողմ աշխատանքային ձևաչափը ստեղծվել է հենց այդ հարցերի քննարկման համար։

«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի երկաթուղուն պետք է միանա մեր երկաթուղին, և այդ հարցերը, տեխնիկական պարամետրերը պետք է, այո՛, ակտիվ համաձայնեցվեն։ Եվ դա է պատճառը, որ ստեղծվել է նաև աշխատանքային եռակողմ խումբ»,- նշել է Փաշինյանը։

 

  • Կիսվել: