Մենք հստակ ձեւակերպել ենք, թե ինչ ենք ուզում կրթական համակարգից. Փաշինյան
Մենք 2018-ի համեմատ կապիտալ ծախսերը եռապատկել ենք, որ շարունակենք կառուցել ճանապարհներ, ջրագծեր, էլեկտրագծեր, մանկապարտեզներ եւ դպրոցներ: Այս մասին այսօր՝ ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան:
«Սա խաղաղության օրակարգի ֆինանսատնտեսական արտահայտությունն է: Մենք ավելի քան կրկնապատկում ենք կրթության ծախսերը, որովհետեւ համոզված ենք, որ կրթության ոլորտնէ , որ մեզ պետք է օգնի մեր բոլոր հարցերին պատասխանելու գիտելիքով, կարողությամբ ու կամքով:
Մենք հստակ ձեւակերպել ենք, թե ինչ ենք ուզում կրթական համակարգից. Մենք ուզում ենք, որ ներեխան այնտեղից դուրս գա մտքով, ֆիզիկապես եւ հոգեբանորեն ուժեղ»,-ասաց նա:


