հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Մենք հետևողականորեն սպասարկելու ենք խաղաղության օրակարգը. վարչապետ

Մենք հետևողականորեն սպասարկելու ենք խաղաղության օրակարգը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում արձագանքել է լրագրողի այն դիտարկմանը, թե ինչպես է վարչապետը հաղթանակ հայտարարել, երբ դեռ որոշ տեղամասերում ձայների հաշվարկն ավարտված չէր: Փաշինյանը նշել է․

«Դա ընդունված պրակտիկա է ժողովրդավարական երկրներում, որտեղ հիմնվում են հարցումների, ընթացիկ հաշվարկների և տեսակարար կշիռների վրա։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դերն է իր արդյունքներով հաստատել կամ հերքել քաղաքական գործիչների արած հայտարարությունները»,- ասաց վարչապետը։

Անդրադառնալով պատերազմի և խաղաղության մասին հարցին՝ արդյոք սեպտեմբերին պատերա՞զմ է սպասվում, ինչպես ակնարկվել էր նախընտրական շրջանում, վարչապետը պատասխանեց․

«Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Կառավարությունը հետևողականորեն շարունակելու է սպասարկել խաղաղության օրակարգը բոլոր հնարավոր միջոցներով»։

  • Կիսվել: