ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Մենք գնալու ենք մինչև վերջ՝ մինչև վարչապետի պաշտոնակատարի վերջնական անվստահությանը հասնելը. Դավիթ Համբարձումյան

Մենք գնալու ենք մինչև վերջ՝ մինչև վարչապետի պաշտոնակատարի վերջնական անվստահությանը հասնելը. Դավիթ Համբարձումյան

Խնդիրը չգիտեմ ինչումն է, բայց մինչ այս պահը՝ իմփիչմենթի գործընթացի ձևաթղթի տակ դրված է ընդամենը վեց ստորագրություն: Մնացածը չգիտեմ ինչու չեն ստորագրել, իրենք թող պատասխանեն այդ հարցերին:

Լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ընդդիմությունը իմփիչմենթի մասով չի կարողանում ընդհանուր հայտարարի գալ:

«Մենք մեր օրակարգով շարժվում ենք առաջ, ոնց ասել եմ, հիմա էլ եմ կրկնում, որ մենք գնալու ենք մինչև վերջ՝ մինչև վարչապետի պաշտոնակատարի վերջնական անվստահությանը հասնելը», -ասաց Համբարձումյանը:  

Հարցին թե, ինչպես է այդ գործընթացը պատկերացնում՝ պատասխանեց․ 

«2018 թվականին իրենք էլ յոթ թե ութ պատգամավոր էին։ Կլինի փողոց, կլինի պայքար, որի ժամկետները չեմ կարծում, որ հեռու են: Ես կողմ չեմ համացանցային անառողջ խոսույթին, դրա համար չեմ ուզի որակավորումներ տալ, բայց չգիտեմ ինչ փաստաթղթի տակ են ստորագրել։

Մամիջանյան Հայկը ներկայացրել, հստակ ցույց է տվել տվյալ ձևաթուղթը և պարզ է, որ դրա տակ ստորագրություններ չկան դրված, թե ինչի տակ են դրել և ոնց են ներկայացնելու՝  ճիշտ կլինի հարցենել «Հայաստան» դաշինքի պատգամավորներին»,- ասաց Համբարձումյանը:

  • Կիսվել: