Մայր Աթոռի բակում վատացել է Արագածոտնի թեմի քահանա Տեր Վրթանեսի ինքնազգացողությունը
Մայր Աթոռի բակում ստեղծված իրավիճակի արդյունքում վատացել է Արագածոտնի թեմի քահանա Տեր Վրթանեսի ինքնազգացողությունը։
Նա Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվն է, նրա մոտ սրտի հետ կապված խնդիր է առաջացել։
Տարածքում շտապ օգնության աշխատակիցները առաջին օգնությունը ցուցաբերելուց հետո նրան հեսպիտալացրել են։


