Շիրակի մարզում Nissan-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. վարորդը մահացել է, որի մարմինը դուրս բերելու համար եկել են փրկարարներ
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում 64-ամյա Գագիկ Հ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջվել, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Վարորդի մարմինը դուրս բերելու համար այդ պահին քննիչներն ու բժիշկները սպասում են, որպեսզի ժամանեն ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության փրկարարները։



