RAF. Արման Ծառուկյանը կգոտեմարտի Նեյման Գրեյսիի հետ
Խառը մարտարվեստների (MMA) թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) հերթական գոտեմարտը կանցկացնի ազատ ոճի ըմբշամարտի ամերիկյան RAF լիգայում։
Նոյեմբերի 14-ին Աբու Դաբիում (ԱՄԷ) անցկացվելիք RAF մրցաշարում Ծառուկյանի մրցակիցը կլինի բրազիլացի Նեյման Գրեյսին:
Հիշեցնենք, որ ըստ նախնական հայտարարությանը, Արման Ծառուկյանը RAF լիգայում եւս մեկ գոտեմարտ կանցկացնի հոկտեմբերի 24-ին Լաս Վեգասում: Չեմպիոնական գոտու համար գոտեմարտում Ծառուկյանը կմրցի Դիլոն Դեւիսի հետ:
Լոս Անջելեսում տեղի ունեցած UFC 331 մրցաշարում Արման Ծառուկյանը պարտության էր մատնել UFC դասակարգման 10-րդ համար, բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին։



