ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մատվիենկոն առաջիկայում կայցելի Հայաստան

Մատվիենկոն առաջիկայում կայցելի Հայաստան

Առաջիկայում սպասվում է նաև ՌԴ ԴԽ նախագահ Մատվիենկոյի այցը Հայաստան, ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ հրապարակելով 

«Անաչառ լրատվության մարմնավորում սույն թերթոնը գրում է, թե ես և ՌԴ Պետդումայի նախագահ Վոլոդինը երբևէ երկկողմ ձևաչափով չենք հանդիպել։ Դե ինչ, ակնկալում եմ պաշտոնական հերքում և ներողության հայցում ապատեղեկատվության համար։

Ստիպված եմ մեկ անգամ էլ հիասթափեցնել հայ֊ռուսական հարաբերությունների լարմանը անվերջ սպասողներին՝ առաջիկայում սպասվում է նաև ՌԴ ԴԽ նախագահ Մատվիենկոյի այցը Հայաստան, իսկ նոյեմբերի 5֊ին Երևանում կկայանա ՀԱՊԿ ԽՎ հերթական պլենար նիստը (ի դեպ՝ առաջին անգամ ՌԴ տարածքից դուրս), որին կմասնակցեն ոչ միայն Վ.Վոլոդինը և իմ ՀԱՊԿ մյուս գործընկերները, այլև այլ երկրների խորհրդարանների ղեկավարներ ևս։

Հ.Գ. Հիշեք՝ ժողովրդական իմաստությունը որոշ մեղքերի համար 40֊օրյա ժամկետ է սահմանել։

Հ.Հ.Գ. Անվճար խորհուրդ նորօրյա «ընդդիմադիրներին»՝ մի կրկնեք այն սխալը, որը հայաստանյան ընդդիմությունն անում էր տարիներ շարունակ։ Դադարեցրեք ամսեամիս, տարեցտարի ինքզինքը և մյուսներին համոզել, որ Մոսկվայից, Բրյուսելից, Ստրասբուրգից, Վենետիկից ու Վաշինգտոնից հեսա կգա «լավ լուրը»»։

  • Կիսվել: