ուրբաթ, օգոստոս 7
7 / 8 / 2026
Մարդուն իր ավազանի կամ իր հոգևորական անունով դիմելը վիրավորանքի կամ բարեկրթության հարց չէ, դա քաղաքական, գուցե նույնիսկ եկեղեցական դիրքորոշման հարց է. Ռուբինյան

Մարդուն իր ավազանի կամ իր հոգևորական անունով դիմելը վիրավորանքի կամ բարեկրթության հարց չէ, դա քաղաքական, գուցե նույնիսկ եկեղեցական դիրքորոշման հարց է. Ռուբինյան

Վիրավորանքը սուբյեկտիվ բան չէ, օբյեկտիվ է: Օրինակ՝ ոչ մեկի մոտ հարց չի առաջանա, չէ՞, որ ասենք՝ չի կարելի այստեղ կանգնել և մեկին ասել սրիկա, դա օբյեկտիվորեն վիրավորանք է: Այն բանից հետո, երբ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանը հայտարարեց, որ Ամենայն հայոց կաթողիկոսին ավազանի անունով կոչելը ընկալում են որպես վիրավորանք կամ պրովոկացիա, Ռուբեն Ռուբինյանը որոշեց ԱԺ նախագահի դիրքից բացատրել` ինչը կարելի է վիրավորանք համարել:

 

«Բայց մարդուն իր ավազանի անունով դիմելը, կամ իր հոգևորական անունով դիմելը վիրավորանքի կամ բարեկրթության հարց չէ, դա քաղաքական, կամ գուցե նույնիսկ, եկեղեցական դիրքորոշման հարց է:

Հիմա կարող է ստեղծվել իրավիճակ, որ, օրինակ՝ ձեր նշած անձին ամեն անգամ, երբ եկեղեցական անունով դիմեն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որը համարում է, որ ձեր նշած անձը կուսակրոնության ուխտը խախտել է և հետևաբար իրեն հնարավոր չէ դիմել այդ անունով, դա էլ համարի պրովոկացիա:

 

Ես առաջարկում եմ չգնալ այդ ճանապարհով, և այո՛, դուք բոլորդ արդարացիորեն կարող եք և պետք է ակնկալեք, որ այս ամբիոնից չհնչի վիրավորանք, և ես ամեն ինչ կանեմ, որ այդպես լինի, բայց եկեք համաձայնենք՝ վիրավորանքն այն է, ինչն օբյեկտիվ է:

Ինչը քաղաքական դիրքորոշման հարց է, դա արդեն վիրավորանք չէ: Չի կարող ի բնե մեկին իր ավազանի անունով դիմելը համարել վիրավորանք: Կարո՞ղ եք դուք դրան համաձայն չլինել, այո՛, ձեր իրավունքն է, բայց խնդրում եմ՝ նիստերը չխաթարել»,-նշել է նա:

  • Կիսվել: