երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
ՄԱՊ-հոլդինգի սեփականատեր Ալիկ Պետրոսյանը կալանավորվեց

ՄԱՊ-հոլդինգի սեփականատեր Ալիկ Պետրոսյանը կալանավորվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ նախկին պատգամավոր, ՄԱՊ-հոլդինգի սեփականատեր Ալեքսան Պետրոսյանի («ՄԱՊ–ի Ալիկի») նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց կալանքը։ Այս մասին PrimeNews-ին հայնտեց Պետրոսյանի փաստաբանը։

Հիշեցնենք, որ Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու մեջ: Ըստ PrimeNews-ի աղբյուրի նա անցնում է նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գործով։ Ինքը Հարությունյանը գտնվում է հետախուզման մեջ։

Նշենք, որ ըստ PrimeNews-ի աղբյուրների գործով անցնում է նաև նրա որդին Մակար Պետրոսյանը, որի նկատմամբ նույնպես կալանք էր նախատեսվում կիրառել։ Սակայն Մակար Պետրոսյանը դեռ նախկին իշխանությունների օրոք նշանակվել էր Մոլդովայում Հայաստանի պատվո հյուպատոս և օգտվում է դիվանագիտական անձեռնմխելիությունից։    

 

  • Կիսվել: