ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Մակրոնի կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել հայամետ Ատալին

Մակրոնի կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել հայամետ Ատալին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Renaissance» կուսակցությունը 2027 թվականի ընտրություններում նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրել է նախկին վարչապետ Գաբրիել Ատալին, գրում է Սպուտնիկ Արմենիա-ն:
 
Ինչպես հաղորդում է ֆրանսիական TF1 հեռուստաալիքը, նախնական որոշումն ընդունվել է կուսակցության գործադիր բյուրոյի քվեարկության ժամանակ, իսկ մայիսի 12-ին այն կներկայացվի կուսակցության անդամների ավելի լայն շրջանակի՝ ազգային խորհրդի հավանությանը:
Ատալը՝ կուսակցության գործող գլխավոր քարտուղարը, Ֆրանսիայի կառավարությունը գլխավորել է 2024 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր։
Ինչպես հաղորդում է հեռուստաընկերությունը, Ատալը, որը դեռ պաշտոնապես թեկնածուի պաշտոնում չի առաջադրվել, արդեն պատրաստվում է հաջորդ ընտրություններին:
Ավելի վաղ իշխող կոալիցիան՝ «Renaissance»-ը, «Horizons»-ը և «Mouvement Democratique»-ը (Ժողովրդավարական շարժում), քննարկում էին միասնական թեկնածուի հնարավորությունը, ուստի հնարավոր է` «Renaissance»-ը մի փոքր շտապել է՝ միանձնյա առաջադրելով Ատալին:
Հավելենք, որ Ատալը պարբերաբար հայամետ հայտարարություններ է անում, իսկ այս տարվա ապրիլի 24-ին նա X-ի իր էջում Ցեղասպանության օրվա առնչությամբ հայտարարություն էր հրապարակել:
 
Հիշեցնենք, որ Կիպրոս կատարած այցի ընթացքում (Հայաստան ժամանելուց առաջ) Մակրոնը հայտարարել էր, որ նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո կհեռանա քաղաքականությունից:

  • Կիսվել: