Մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն Մալդիվների Հանրապետության ժողովրդին․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Մալդիվների Հանրապետությանն՝ Անկախության 60-րդ տարեդարձի կապակցությամբ։
Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ.
«Ջերմորեն շնորհավորում ենք Մալդիվների Հանրապետության մեր գործընկերներին և ընկերներին, որոնք նշում են իրենց անկախության 60-ամյակը։ Մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն Մալդիվների Հանրապետության ժողովրդին»:


