Մաղթում եմ, որ Ադրբեջանը երկարաժամկետ խաղաղություն կնքի Հայաստանի հետ. Ֆրանսիայի դեսպան
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը ցանկանում է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ կնքի երկարաժամկետ խաղաղություն, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Դեսպանն ասել է. ՛՛Ադրբեջանի անկախության վերականգնումից անցել է 30 տարի: Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում ձեռք բերվեց հրադադարի համաձայնություն, որը պետք է թույլ տա կառուցել ապագան: Ֆրանսիայի ընկերական ուղերձն եմ հղում 30-ամյակի կապակցությամբ: Մաղթում եմ, որ Ադրբեջանը ամրապնդի իր գործընկերությունը Եվրոպայի հետ, արագացնի կլիմայի եւ թվային վերափոխման հարմարվողականությունը, երկարաժամկետ խաղաղություն կնքի Հայաստանի հետ՛՛: