չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Լուծումը սա էր՝ Բաքվին էինք վերադարձնում 7 շրջաններից 5-ը, գալիս էին խաղաղապահներ. Սերժ Սարգսյան

Լուծումը սա էր՝ Բաքվին էինք վերադարձնում 7 շրջաններից 5-ը, գալիս էին խաղաղապահներ. Սերժ Սարգսյան

Այսինքն ինչու՞ են պարտվելու, այնտեղ կոխ են բռնելու, հա՞, ու ինքը հաղթելու է։ Այս մասին, այսօր դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկին երեք նախագահներին հրավիրել է հրապարակային բանավեճի, սակայն նրանք չեն գալիս, որովհետեւ գիտեն, որ պարտվելու են։

«Մենք շատ հստակ ասել ենք, թող ինքը հրապարակի համանախագահների կողմից առաջարկած վերջին փաստաթուղթը՝ 2019–ին։ Երբ որ հրապարակի, այն ժամանակ նաև մենք մեր կարծիքը կասենք։

Մեկ անգամ ևս ասեմ, որ Լավրովի պլան, որպես այդպիսին, լրագրողների կողմից և նախկին ընդդիմության կողմից հնարված եզրույթ է։ Այդպիսի պլան չի եղել, համանախագահները անկախ նրանից, դա Ռուսաստանի ներկայացուցիչն է, Ֆրանսիայի, թե Միացյալ Նահանգների, միշտ ներկայացրել են եռակողմ համաձայնեցված փաստաթուղթը։

Մանրամասն, ես դրա մասին խոսել եմ, նորից կրկնելը իմաստ չունի։ Հարցը լուծվում է հետևյալ կերպ. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշվում էր Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությամբ, որը ուներ պարտադիր իրավական ուժ և որի օրակարգը ոչնչով չէր սահմանափակվում։ Երկրորդ մենք Ադրբեջանին էինք վերադարձնում յոթ շրջաններից հինգը, խաղաղապահ ուժեր էին գալիս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշմամբ և կախված նրանից թե ինչպիսի տեմպերով և երբ կորոշվեր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, կորոշվեր նաև երկու շրջանների ճակատագիրը։

Ես բազմաթիվ անգամներ եմ ասել, որ մեր ցանկությունն է, որ խնդիրը լուծվի, դուք ինձնից երբևէ լսե՞լ եք արդյոք ոչ մի թիզականության հետ կապված որևէ գաղափար»,–ասաց նա։

Սերժ Սարգսյանն ասաց, որ առաջարկվող լուծումը շատ լավն էր։ Նա հայտարարեց, որ ինքը երբևէ չի ասել, որ ամեն անգամ, երբ գնում էինք զիջումների, Ադրբեջանը նոր զիջումներ էր ակնկալում։

«Մենք հետ չենք կանգնել, որևէ բանակցային փաստաթղթից, իրենք են հետ կանգնել։ Փակուղին շատ նորմալ է, բայց ե՞րբ չի եղել փակուղի։ Սկսած 1994 թվականից տարբեր ժամանակներում եղել են փակուղիներ, բայց փակուղին չի նշանակում, որ վսյո, վերջնականապես ամեն ինչը որոշվեց։ Կներեք, բազմաթիվ անգամ դուրս ենք եկել այդ փակուղուց։

Բա, Քի Վեսթը փակուղի չէ՞ր, որ չստացվեց, բա Կազանը փակուղի չէ՞ր։ Բա փակուղուից հետո ինչպե՞ս նորից բանակցությունները շարունակվեցին և էական փոփոխություններ չեղան։ Բա բանակցությունները այդպես է, եթե փակուղի չլիներ, հարցերը կլուծվեին էլի»,– ընդգծեց Սերժ Սարգսյանը։

  • Կիսվել: