հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
«Լուսավոր Հայաստան»-ը վստահ է, որ լինելու է խորհրդարանում

«Լուսավոր Հայաստան»-ը վստահ է, որ լինելու է խորհրդարանում

«Լուսավոր Հայաստան»-ը հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդանշական ընտրությունների նախընտրական քարոզարշավի հերթական օրն անցկացրել է Կառավարության շենքի դիմաց։

Կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ իր գլխավորած  քաղաքական ուժի ուղերձները տեղ են հասել, և իրենք  հանրահավաքներ անելու կարիք չունեն։

«Ընտրողը չի ընտրում քաղաքական ուժին նրա համար, որ Հանրապետության հրապարակում կամ Օպերայում հանրահավաք են անում։ Այսօր մարդը չի գնում հանրահավաքի, որ իմանա ընդդիմադիր առաջնորդն ինչ է ասում, դա նախկինում էր, այսօր բոլորն օնլայն են հետևում»,-ասաց նա։

Մարուքյանը քարոզարշավը անհավասար գնահատեց, սակայն նշեց, որ ապշած է կուսակցության մարզային և քաղաքական հանդիպումների ժամանակ մարդկանց դրական և ջերմ վերաբերմունքից։

«Մենք լինելու ենք խորհրդարանում։ Մեկ անձի իշխանության վերջը հունիսի 7-ին ժողովուրդը տալու է»,-հավելեց նա՝ կոչ անելով մարդկանց  գնալ ընտրատեղամասեր, վերցնել 19 համարի քվեաթերթիկը և բացառել մեկ ուժի իշխանությունը Հայաստանում։

«Բազմաթիվ կուսակցությունների խորհրդարան պետք է ձևավորվի, որտեղ կլինի հաշվետու իշխանություն և որը կծառայի Հայաստանի ժողովրդին»,-եզրափակեց Էդմոն Մարուքյանը։

 

  • Կիսվել: