Լուրեր կան, որ իրավապահները նոր ինչ-որ բաներ են մեր դեմ նախապատրաստում. Լևոն Քոչարյան
Մենք, ճիշտ է, գտնվում ենք այս դահլիճում՝ խորհրդարանում, բայց մեր հիմնական ունկնդիրը, մեր մեսիջը դեպի ժողովուրդն է մեծ մասով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Նույնիսկ եթե շատ ժամանակ արձագանքում ենք, նույն՝ ես արձագանքում եմ ՔՊ-ի որևէ պատգամավորի ինչ-որ սուտ ասածին կամ որևէ ասածին, ես այդքան իրեն չեմ արձագանքում, ինչքան ուզում եմ, որ հանրությունը լսի դա՝ տարիներով տարածված սուտը»,- նշեց նա։
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նրան չի կաշկանդում, որ նախկինում Փաշինյանը բազմաթիվ սպառնալիքներ էր հնչեցրել իր հասցեին, պագտամավորը նշեց․
«Ութ տարի է՝ այս ռեժիմի մեջ ենք ապրում, անընդհատ հետապնդումների։ Հիմա էլ տարբեր տեղերից տեղեկություններ են գալիս, որ նոր, կոնկրետ մեր հետ կապված իրավապահները նոր ինչ-որ բաներ են մեր դեմ նախապատրաստում։ Մենք Պատրաստ ենք»։



