Լուկաշենկոն մեր տանը չի գիշերել. Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հերքում է լուրերն այն մասին, որ Լուկաշենկոն գիշերել է իր տանը:
«Ալեքսանդր Գրիգորիչը մեր տանը չի գիշերել, նա իմ ընկերն է։ Գիշերել է ընդունելությունների տանը», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ծառուկյանը:
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկիաշենկոն երեկ գիշերել է Ծառուկյանի տանը: