կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Այզաք Սիքսի հետ

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Այզաք Սիքսի հետ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել  ԱՄՆ պետքարտուղարության միջազգային կրոնական ազատության գծով ավագ խորհրդական Այզաք Սիքսի հետ։ Հայտնում է ԱՄՆ-ում  ՀՀ դեսպանությունը։

 Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և ԱՄՆ կրոնական համայնքների միջև կապին և մարդկանց միջև շփումների զարգացման հնարավորություններին։

 Անդրադարձ է կատարվել նաև հայաստանյան և տարածաշրջանային զարգացումներին, Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ջանքերին։

  • Կիսվել: