ուրբաթ, հոկտեմբեր 2
2 / 10 / 2026
Լիլիթ Մակունցը և Ֆրեզնոյի քաղաքապետը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական հարաբերություններին և դրանց զարգացմանն առնչվող թեմաների շուրջ

Լիլիթ Մակունցը և Ֆրեզնոյի քաղաքապետը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական հարաբերություններին և դրանց զարգացմանն առնչվող թեմաների շուրջ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ Ֆրեզնո քաղաքի քաղաքապետ Ջերի Դայերի և սփյուռքահայ գործիչ Պերճ Աբգարյանի հետ: Այդ մասին հայտնում են Կառավարությունից:

Լիլիթ Մակունցը ողջունել է նրանց այցը Հայաստան և ընդգծել Ֆրեզնոյի դերը ԱՄՆ հայ համայնքի կյանքում: Մասնավորապես, վարչապետի աշխատակազմի ղեկավարը հիշատակել է այն փաստը, որ քաղաքում երկար տարիներ բնակվում է մեծաթիվ հայ համայնք և այնտեղ ստեղծված են հայապահպանության համար անհրաժեշտ հնարավորություններ:

Ջերի Դայերը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ Ֆրեզնոյի հայ համայնքն ունի իր ուրույն տեղը քաղաքի զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերություններին և դրանց հետագա զարգացմանն առնչվող թեմաների շուրջ:

  • Կիսվել: