կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Լիլիթ Մակունցն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանին

Լիլիթ Մակունցն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքից:

Ողջունելով դեսպանին՝ Լիլիթ Մակունցը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը:

Զրուցակիցները քննարկել են հայ-լիտվական հարաբերությունների առավել ամրապնդմանը վերաբերող հարցեր, կարեւորվել է երկու խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ սերտ ու արդյունավետ փոխգործակցությունը:

Անդրադարձ է կատարվել վերականգնվող էներգիայի, պլաստմասի վերամշակման եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցությանը, փորձի փոխանակմանը:

Դեսպան Ստանիտե-Տոլոցկիենեն վերահաստատել է Լիտվայի պատրաստակամությունն աջակցելու Հայաստանին նախանշված բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում:

  • Կիսվել: