ուրբաթ, սեպտեմբեր 25
25 / 9 / 2026
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավարին

ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավարին

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Լուկա Ուխվաիան, գրում է akhaltskha.net-ը:

Հանդիպման ընթացքում Աշոտ Սմբատյանը շնորհավորել է Լուկա Ուխվաիային պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և նոր ձեռքբերումներ նրա գործունեության ընթացքում։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված ավանդական կապերին, ինչպես նաև երկկողմ օրակարգի շրջանակում իրականացվող ընթացիկ ծրագրերին։

  • Կիսվել: