ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության դատավճիռներն ինձ համար շատ ցավալի ու ծանր են. Փաշինյան

ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության դատավճիռներն ինձ համար շատ ցավալի ու ծանր են. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության դատավճիռներն ինձ համար շատ ցավալի ու ծանր են, բայց պետք է հասկանալ, որ կոնֆլիկտն ունի իներցիա, որը հնարավոր չէ մեկ լծակի գործադրմամբ կանգնեցնել։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի ուղիղ եթերում ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Այս թեման մշտական մեր ուշադրության կենտրոնում է, իսկ լուծումը խաղաղությունն է, կոնֆլիկտի միջավայրում այս խնդիրն անլուծելի է։

Նախորդ ամիս վերադարձան 4 անձինք, նրանցից Վագիֆ Խաչատրյանի դեպքում, վստահեցնում եմ, որ չլիներ խաղաղության բարելավվող միջավայրը, նա առնվազն չէր վերադառնա հիմա եւ առնվազն չէր վերադառնա տեսանելի ապագայում։ Եթե խաղաղությունը չզարգանա, էդ հարցի լուծումը բացառվում է։ Մենք արդեն շոշափում ենք այն գիծը, որից հետո խաղաղությունն անշրջելի է»:

Փաշինյանը հավելեց, որ Վենսի հետ քննարկել են նաև Բաքվում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը։ 

«Այդ հարցում ինչքան անաղմուկ ենք գործում... խնդրում եմ հնարավորինս քիչ մանրամասներ ակնկալել ինձնից, բայց ասում եմ՝ մենք այդ հարցը քննարկել ենք։ Որևէ բանակցություն չկա, որտեղ այդ թեմային չանդրադառնանք»,–ասաց նա:

  • Կիսվել: