Լավրովն ու Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման ուղիները
Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Ջեյհուն Բայրամովի միջեւ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն ։
Տեղի է ունեցել մտքերի առարկայական փոխանակում Ռուսաստանի առաջնորդների հայտարարությունների կատարման տարբեր ասպեկտների շուրջ։
Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շուտափույթ վերսկսման կարևորությունը: