«Լավ ես արել, մենք քո հետ ենք». մոտենում էին օրվա «հերոս» թաղապետին ու ջերմորեն ողջունում․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մեր լրագրողը նկատել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին` մի խումբ մարդկանց հետ Սարյան փողոցում զբոսնելիս, իսկ հետևից մի քանի թիկնապահներ: Մեր լրագրողը մի փոքր հեռվից հետևել է թաղապետին, որն այս օրերի «հերոսն» է և բոլորի հետաքրքրության կենտրոնում է:
Ամենաուշագրավն այն է, որ մարդիկ ամեն քայլափոխի մոտենում էին իր սենյակում քաղաքացուն ծեծի ենթարկած պաշտոնյային, ձեռքը սեղմում, ջերմորեն ողջունում և ասում` «լավ ես արել, մենք քո հետ ենք»: Թվում է, թե մարդիկ պետք է դատապարտեին չափն անցած թաղապետին, բայց ճիշտ հակառակն էր:
Ցավալի է, որ մեր արժեքներն ու չափանիշներն այսքան փոխվել են և հանրային մի շերտ կա, որի պատկերացմամբ ուժը, տղամարդկությունը բռունցքներին ազատություն տալն է և պետական պաշտոնյայի լպիրշությունը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում