ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Լավ չէ, լավ չէ, հիմա էլ կասեն, որ ուզում ենք վերահսկել լրատվամիջոցներին. վարչապետ

Լավ չէ, լավ չէ, հիմա էլ կասեն, որ ուզում ենք վերահսկել լրատվամիջոցներին. վարչապետ

Կառավարությունն այսօր հավանություն տվեց օրինագծերի փաթեթին, որով լրատվամիջոցներին իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրանցամատյանում առկա տեղեկությունները ստանալիս արտոնություն է տրվում:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ լրատվամիջոցներին հնարավորություն կտրվի անվճար ստանալ այդ տեղեկատվությունը, իսկ գործող կարգով այդ տեղեկատվությունը ստանալու համար լրատվամիջոցները վճարում են պետական տուրք:

Ռուստամ Բադասյանը նշեց, որ այս նախագիծը e-draft-ում տեղադրելուց հետո բուռն արձագանք եղավ լրատվամիջոցների կողմից. ԶԼՄ-ները մտավախություն ունեն, թե սրանով փորձ է արվում վերահսկել լրատվամիջոցներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Մոտ մեկ տարի է լրագրողները խնդրում են այս խնդիրը լուծել, հիմա որ լուծեցինք, սկսեցին աղմուկ անե՞լ: Կարող ենք այս փոփոխությունը չանել ընդհանրապես: Իրենց համար ենք անում: Մենք տվյալների բազային մուտք ենք տալիս լրատվամիջոցներին, իսկ մեզ մեղադրում են, որ մենք ուզում ենք լրատվամիջոցներին վերահսկե՞նք»:

Վարչապետը հարցրեց՝ իսկ ռեգիստրում գրվա՞ծ է, թե ովքեր են լրատվամիջոցների սեփականատերերը, և ստացավ դրական պատասխան:

«Լավ չէ, լավ չէ: Հիմա էլ կասեն, որ ուզում ենք վերահսկել լրատվամիջոցներին, որովհետև ցանկանում ենք պարզել, թե ովքեր են սեփականատերերը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 

 

  • Կիսվել: