կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
ԿԸՀ-ի կողմից 10/51, 12/13 և 35/65 տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելը ակնհայտ ու բացահայտ ապօրինի է. «Անկախ դիտորդ»

ԿԸՀ-ի կողմից 10/51, 12/13 և 35/65 տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելը ակնհայտ ու բացահայտ ապօրինի է. «Անկախ դիտորդ»

«Անկախ դիտորդ» դաշինքը համարում է, որ ԿԸՀ-ի կողմից 10/51, 12/13 և 35/65 տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելը ակնհայտ ու բացահայտ ապօրինի է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրազեկ քաղաքացի» միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը:
 
Նշենք, որ ավելի վաղ նա գրել էր, որ այս ընտրություններում ընդդիմության ձայների հարցում որոշիչ ֆակտորը եղել է ընտրակաշառքը, ուստի դրանց արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն և նոր ընտրություններ նշանակվեն։
 
Հիշեցնենք՝ քիչ առաջ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, ով ընթերցում էր ԿԸՀ որոշումն ընտրության արդյունքների վերաբերյալ, հայտարարեց, որ երեք տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա։ Այնուհետև ԿԸՀ նիստում իրավիճակը լարվեց. վերաքվեարկություն տեղի չի ունենա:
 
 
 

  • Կիսվել: