Պետրոս Պետրոսյանի կյանքը մի ամբողջ ժողովրդի հերոսական պատմության անքակտելի մասն է․ ՌԴ դեսպանություն
Կյանքից հեռացել է հայ ժողովրդի փառապանծ զավակ, Հայրենական մեծ պատերազմի վետերան, լեգենդար ճակատագրի մարդ՝ չորս մայրցամաքների հետախույզ Պետրոս Պետրոսյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։
«Նրա կյանքը մի ամբողջ ժողովրդի հերոսական պատմության անքակտելի մասն է, որը մենք պարտավոր ենք հիշել և փոխանցել հաջորդ սերունդներին:
Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում հարազատներին և մտերիմներին»,- նշվում է հաղորդագրության մեջ:


