«Կրթվելը նորաձև է» արշավն իրականացվում է պետբյուջեի միջոցներով․ Արայիկ Հարությունյան
Նիկոլ Փաշինյանի և իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի իրականացրած «Կրթվելը նորաձև է» ծրագիրը, որը, ըստ որոշ տեղեկությունների, բացառապես նախընտրական նպատակներ է հետապնդում, իրականացվում է պետական բյուջեի հաշվին։
Ծրագրի ֆինանսական հատկացման մասին ԱԺ-ում լսումների ժամանակ ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Նա հավելեց, թե այդ շարժումը Նիկոլ Փաշինյանի առաջնահերթ ծրագրերից է։