ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կքննի դատավորների գույքային դրությունը, իսկ վերջնական որոշում կկայացնի ԲԴԽ-ն

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կքննի դատավորների գույքային դրությունը, իսկ վերջնական որոշում կկայացնի ԲԴԽ-ն

ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության քննարկման ժամանակ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ դատավորների մասով ունեն նախագիծ, որը ենթադրում է գույքային դրության հիմքով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորության ավելացում: Ըստ նախարարի` այդ գործառույթը վերապահված է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:

«Նախագիծն ուղարկված է Վենետիկի հանձնաժողով, ունենք նախնական կարծիք, որը վերջնականապես կհաստատվի հոկտեմբերի 11-13-ին կայանալիք Վենետիկի նստաշրջանում»,-հայտնեց Բադասյանը:

Նա հայտնեց, որ գույքային դրության հիմքով նախաձեռնված կարգապահական վարույթները վերջնականապես քննվելու և լուծվելու են ԲԴԽ-ի կողմից. «Այսինքն վարույթ հարուցող և իրականացնող մարմինը բացառապես կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, իսկ վերջնական որոշում կայացնող մարմինը՝ ԲԴԽ-ն»:

 

  • Կիսվել: