Կոբախիձեն և Թուրքիայի դեսպանն ընդգծել են Հարավային Կովկասում խաղաղության կարևորությունը
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Թուրքիայի դեսպան Մուստաֆա Թյուրքերի հետ: Վրաստանի կառավարության տվյալով՝ հանդիպմանը քննարկվել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր և հարաբերությունների խորացման հնարավորությունները:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային համատեղ ծրագրերին և առևտրատնտեսական կապերի ամրապնդման կարևորությանը: Ընդգծվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման կարևորությունը։



