կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Խորհրդարան են գնում Աննա Հակոբյանի ընկերուհիները, «կրթածները». «Հրապարակ»

Խորհրդարան են գնում Աննա Հակոբյանի ընկերուհիները, «կրթածները». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Դեռ շաբաթներ առաջ էինք գրել, որ ՔՊ նախընտրական ցուցակը, ըստ էության, ձեւավորում է Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, ի դեպ, ինչպես նախորդ ընտրությունների ցուցակը: Այս անգամ ցուցակում մեծ թիվ են կազմելու կոնկրետ իր ընկերուհիները, իր «կրթածները», իր երբեմնի աշխատակիցները, մեծ մասամբ՝ հանրությանը ոչ այնքան հայտնի կանայք, որոնք անձնապես նվիրված են վարչապետի կնոջը: Եվ ՔՊ-ում, որտեղ առանց այն էլ Փաշինյանի կնոջ հանդեպ մեծ սիրով լցված չեն, դա շատ վատ է ընկալվել: ՔՊ-ականները բողոքում են, թե «պռոշներն ուռացրած, բոտոքս արած» աղջիկներ են խորհրդարան գնալու։

Թեկնածուների անունները դեռ հայտնի չեն, մեզ հաջողվեց պարզել, որ իր թեկնածությունն է առաջադրել Աննա Հակոբյանի նախկին օգնական Էսթեր Սահակյանը, որը 2024 թվականից նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու։ Էսթերն «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրող Նանե Սահակյանի քույրն է, բանասիրական եւ պատմական գիտությունների դոկտոր Արծրունի Սահակյանի դուստրը»:

Մանրամասները՝ այստեղ:

 

  • Կիսվել: