Խորհրդարան են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
Նախորդ շաբաթ ճանաչողական այցի շրջանակում խորհրդարան են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, հայտնում են ԱԺ-ից
«Երևանի Մարտիրոս Սարյանի անվան թիվ 86 հիմնական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հյուրերը Արմավիրի մարզի Ակնալճի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչներն էին:
Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի ուսանողների և դասախոսների հետ նախ հանդիպել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, ապա հյուրերի հետ հանդիպել են ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության անդամ Լեւոն Քոչարյանը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սոնա Ղազարյանը հյուրընկալել է Յովիան երիտասարդական խմբավորման անդամներին:
Պատգամավորները խորհրդարան այցելած հյուրերին ներկայացրել են օրենսդիր մարմնի գործառույթները, անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական խնդիրներին, արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, կրթության ոլորտի բարեփոխումներին: Պատգամավորները պատասխանել են նաեւ հանդիպման մասնակիցների բազմաբովանդակ հարցերին:
Հյուրերը եղել են օրենսդիր մարմնի գրադարանում եւ թանգարանում, լուսանկարվել են ԱԺ նիստերի դահլիճում»,-ասված է հաղորդագրության մեջ։