«Խնդրում եմ՝ մեզ մի անտեսեք». Վանաձորցին՝ Փաշինյանին
Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 306 մլն դրամ, որից 214 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել:
Մանկապարտեզից դուրս գալուց հետո բակում Փաշինյանին շրջապատեցին բնակիչները, որոնք շնորհակալություն հայտնեցին նման մանկապարտեզ կառուցելու համար. «Շատ շնորհակալություն, որ մեր հայրնիքում դպրոցներ, մանկապարտեզներ եք կառուցում: Ես որպես Վանաձորի քաղաքացի ուզում եմ, որ մեր քաղաքը չանտեսվի, խնդրում եմ որպես երրորդ քաղաք չանտեսեք, մեր ժողովուրդը ձեզ սիրում է, ուրախ են ձեզ հյուրընկալելու համար»:
Փաշինյանն էլ արձագանքեց. «Եղավ, չենք անտեսի, մենք էլ ձեզ ենք սիրում»: