շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Խնդիր ենք դրել ուժեղացնել պետական հատվածի կարողությունները. Փաշինյան

Խնդիր ենք դրել ուժեղացնել պետական հատվածի կարողությունները. Փաշինյան

Մենք խնդիր ենք դնում և Կառավարության վաղվա նիստում էլ կքննարկենք պետական համակարգում վարձատրությունների կատարողականի վրա հիմնված վերափոխման պիլոտային ծրագիր իրականացնելը: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հարցին:

Նա, մասնավորապես, նշեց. «Նախ ուզում ենք Կառավարության և պետական համակարգի կարողությունները մեծացնենք: Այս տարի մեր բյուջեի ավելացած մասը 2017 թվի համամետ ավելի մեծ է, քան 2017 թվի ամբողջ բյուջեն: 133 տոկոսով այս տարի ավելի փող է մտնելու պետական բյուջե, քան 2017 թվականի ամբողջ բյուջեի եկամտային մասերն են եղել, բայց ծախսային մասերն էլ աճել են, բայց նույն պետական համակարգն է ծախսում: Մենք չենք հաշվում, որ մարդկանց աշխատանքը կրկնապատկվել, եռապատկվել, քառապատկվել է: Այսօր ամեն մարզպետարանի տիրույթում հարյուրավոր կապիտալ օբյեկտներ կան: Մենք խնդիր ենք դրել, որ պետական հատվածի կարողություններն ուժեղացնենք:

Անհատական, բայց թիմային արդյունքներից է մեր բոնուսային համակարգը կախված, որովհետև, այնուամենայնիվ, պետական աշխատանքը թիմային աշխատանք է»:

  • Կիսվել: