երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Խմբակցությունից ինձ չեն հեռացրել. կլինեմ անկախ պատգամավոր. Ես հանդիպել եմ նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ. Գեղամ Նազարյան

Խմբակցությունից ինձ չեն հեռացրել. կլինեմ անկախ պատգամավոր. Ես հանդիպել եմ նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ. Գեղամ Նազարյան

Ինձ խմբակցությունից չեն հեռացրել, տեղի է ունեցել համատեղ քննարկում եւ դրա արդյունքում որոշում է կայացվել, որ շատ ավելի արդյունավետ կլինի մեր աշխատանքը, եթե ես աշխատեմ իմ աշխատանքը  որպես անկախ պատգամավոր: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Նա նշեց, որ բացի դրանից ինքը հանդիպել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ. «Մենք եկել ենք այն եզրահանգման, որ ավելորդ խոսակցություններից, մեկնաբանություններից խուսափելու համար ես շարունակեմ աշխատանքը որպես անկախ պատգամավոր:

Ես մի խնդրանք, կոչ կանեի՝ չփորձեք խմբակցությունից դուրս գալը եւ անկախ պատգամավորի աշխատանքը ներկայացնել որպես Գեղամ Նազարյանն անցում է կատարում ՔՊ: Ընդհակառակը, Գեղամ Նազարյանը լինելու է ավելի արմատական ընդդիմադիր պատգամավոր»,- հայտարարեց նա:

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը թույլ չէ՞ր տալիս խմբակցությունում ավելի արմատական լինել, նա պատասխանեց. «Ոչ, թույլ էր տալիս, ուղղակի մեկնաբանությունները, որ Գեղամ Նազարյանը դուրս է գալիս խմբակցությունից, որովհետեւ նիկոլական է դարձել, եւ այդպիսի տարատեսակ կեղտոտ մեկնաբանություններ, դրա համար ես  հատուկ շեշտում եմ, որ իմ գործունեությունն աչքի է ընկնելու ավելի ընդդիմադիր գործոնեություն»:

  • Կիսվել: