ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Խաղաղության պայմանագրի՝ այս պահին եղած տեքստը հասունացած է, կարելի է վերջին շտրիխները ճշգրտել ու ստորագրել. Փաշինյան

Խաղաղության պայմանագրի՝ այս պահին եղած տեքստը հասունացած է, կարելի է վերջին շտրիխները ճշգրտել ու ստորագրել. Փաշինյան

Այո, մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք մեկ ամսվա ընթացքում ստորագրել խաղաղության պայմանագիր: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա նշանակում է, որ մեր գնահատմամբ խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է եւ այն կարելի է վերջին շտրիխները ճշգրտել, բերել վերջնական տեսքի, արդեն նախկինում երկկողմ հաստատված համաձայնությունների հիման վրա եւ ստորագրել:

Ադրբեջանի նախագահն ինքը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն հավատարիմ է Պրահայի պայմնավորվածություններին եւ Ալմաթիի հռչակագրին: Նաեւ Բրյուսելի, Սոչիի, Պրահայի հայտարարություններով մենք այդ սկզբունքներն արձանագրել ենք»,-ասաց նա:

  • Կիսվել: