Խաղողի մթերման գործընթացը 99%-ով ավարտվել է. ՀՀ էկոնոմիկայի նախարար
Խաղողի մթերման գործընթացը 99%-ով ավարտվել է։ Դրա մասին խորհրդարանում կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ըստ նրա՝ արդեն մթերվել է 201 հազար տոննա խաղող, մնացել է 1500–2000 տոննա։
«Նույնքան էլ սեղանի սորտերի խաղող է մնացել։ Որևէ բողոք, առնվազն հրապարակային մակարդակում, չեմ նկատել»,- նշել է նա։ Ըստ նրա՝ մնացած ամբողջ բերքը կմթերվի 3–4 օրվա ընթացքում։



