կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Կենսաթոշակների բարձրացումը քաղաքական ճնշման արդյունք էր․ Նարեկ Կարապետյան

Կենսաթոշակների բարձրացումը քաղաքական ճնշման արդյունք էր․ Նարեկ Կարապետյան

Պետական բյուջեում թոշակների բարձրացում նախատեսված չէր։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով թոշակների բարձրացման մասին հայտարարություններին։

«Բյուջեն ընդունվել էր երկու ամիս առաջ, և այնտեղ նման ծրագիր գոյություն չուներ, ուստի այս փոփոխությունը մենք համարում ենք հաղթանակ: Մենք ուրախ ենք, որ այսքան տարի հետո վերջապես թոշակի այսպիսի բարձրացում եղավ։

Ինչ վերաբերում է հարցին, որ սա ընտրակաշառք է, թող մարդկանց համար դրական ազդեցություն լինի, մեր հասարակությունը բարձր իրավագիտակցություն ունի, վերջում կասի իր խոսքը, իսկ այժմ լավ է, որ դրական փոփոխություն եղավ։ Այսքան տարիների ընթացքում առաջին անգամ լուրջ, բյուջեով չնախատեսված նման բան եղավ, և սա քաղաքական ճնշման արդյունք էր, քանի որ մինչև վերջին քաղաքական գործընթացները և մեր ակտիվ ներգրավվածությունը որևէ կանխատեսում չկար, որ բյուջեն պետք է վերանայվի։ Սա մեր և մեր ըննդիմադիր գործընկերների աշխատանքի արդյունքն է, սակայն լավ կլիներ, որ պարգևավճարները նվազեն, թոշակները բարձրանան»,-նշեց Կարապետյանը:

  • Կիսվել: