Կդիտարկենք, կքննարկենք իրավիճակն ու կգանք հետևությունների. Փաշինյանը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
Կդիտարկենք, կքննարկենք իրավիճակն ու կգանք հետևությունների: Այս մասին Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չկազմեց ընտրությունների արդյունքներով, արդյոք այսպիսով Սահմանադրությունը փոխելու հարցը դո՞ւրս է գալիս օրակարգից, թե՞ այլ տարբերակներ կան հանրաքվե անցկացնելու։
Հիշեցնենք, որ 2025-ի մարտի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը նախատեսում է 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։



