Կազանում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Մասուդ Փեզեշքիանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյան մեկօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Նա Կազանում կմասնակցի «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին: